Երկրի քաղաքական ու հասարակական կյանքում ակտիվության ևս մեկ քայլ կատարվեց: Փետրվարի 15-ին Արցախի Ժողովրդավարական կուսակցության կենտրոնական գրասենյակում հանդիսավոր պայմաններում 23 հոգի անդամագրվեցին ԱԺԿ շարքերում և կուսակցական տոմս ստացան: Միջոցառմանը ներկա էին ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության ներկայացուցիչներ, կենտրոնական խորհրդի անդամներ և գրասենյակի աշխատակիցներ: Կուսակցության ներկայացուցիչները բարեմաղթանքներով շնորհավորեցին նոր անդամներին և հավաստիացրին` նրանց...
Փետրվարի 13-ին Արցախի Ժողովրդավարական կուսակցության երիտթևը Ասկերան քաղաքում կազմակերպեց Տրնդեզի (Տյառնընդառաջ) տոնակատարություն։ Տրնդեզը ժողովրդական տոն է՝ կրոնածիսական հենքով ու տոնին բնորոշ մի շարք տոնածիսական խորհրդանշական գործողություններով: Այս տոնի խորհուրդը կարևորվում է, որպես բնության ու մարդկային հասարակության վերազարթոնքի ու շարունակականության ցայտուն դրսևորում: Այն իրականացվում է խարույկ վառելու, խարույկի վրայով երիտասարդների թռնելու,...
Փետրվարի 13-ին Արցախի Ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է Ասկերանի շրջանի բնակիչների հետ, որի ընթացքում ԱԺ նախագահը ներկայացրեց Սահմանադրական փոփոխությունների գլխավոր դրույթները: Խոսվեց նաև փոփոխությունների անհրաժեշտության մասին, և հնչեցին բազմաթիվ հիմնավորված պատասխաններ` «ինչո՞ւ հիմա» հարցին: Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ ակտիվ հարցուպատասխան, որի ժամանակ քննարկվեցին հասարակությանը հուզող բազմաթիվ հարցեր: ...