Տյառնընդառաջն Ասկերանում

Փետրվարի 13-ին Արցախի Ժողովրդավարական կուսակցության երիտթևը Ասկերան քաղաքում կազմակերպեց Տրնդեզի (Տյառնընդառաջ) տոնակատարություն։

Տրնդեզը ժողովրդական տոն է՝ կրոնածիսական հենքով ու տոնին բնորոշ մի շարք տոնածիսական խորհրդանշական գործողություններով: Այս տոնի խորհուրդը կարևորվում է, որպես բնության ու մարդկային հասարակության վերազարթոնքի ու շարունակականության ցայտուն դրսևորում: Այն իրականացվում է խարույկ վառելու, խարույկի վրայով երիտասարդների թռնելու, ազգագրական պարերով, ինչպես նաև ժողովրդական խաղերով և տոնին բնորոշ ավանդական ուտեստների մատուցմամբ:

Կազմակերպվել էր համերգային ծրագիր, որի ընթացքում ելույթ ունեցան Ասկերանի ՄՊՍԿ-ի Նորագյուղի մասնաճյուղի և Ասկերանի Արվեստի դպրոցի սաները, Մշակույթի և երիտասարդության կենտրոնի «Բերդ» համույթը:

Տոնակատարությանը ներկա էին ինչպես ԱԺԿ ղեկավար Աշոտ Ղուլյանը, անյպես էլ մի շարք պաշտոնյաներ:

img_0484

img_0430 img_0438 img_0463 img_0466