ԱԺԿ որոշմամբ 2 պատգամավորական մանդատները ստացել են Դավիթ Մելքումյանը եւ Գեղամ Ստեփանյանը

2020թ. մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների արդյունքում Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը ստացել է անհրաժեշտ վստահություն՝ 7-րդ գումարման Ազգային Ժողովում ներկայացված լինելու համար: Կուսակցության :Դավիթ Մելքումյանը ընդգրկվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմում, իսկ Գեղամ Ստեփանյանը իր գործունեությունն է ծավալելու խորհրդարանի ֆինասնաբյուջետային եւ տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:
Այս տեղաբաշխումը չի նշանակում , որ նրանք կենտրոնացած են լինելու միայն նշված 2 հանձնաժողովներում քննարկվող հարցերի շուրջ: Ձգտելու են ներկայություն ապահովել և ակտիվություն ցուցաբերել բոլոր հանձնաժողովներում ընթացող օրենսդրական աշխատանքներին:
Խորհրդարանական նրանց գործունեության հիմքում լինելու է հանրային ու պետական շահը. քննադատելու են բոլոր այն երևույթներն ու գործընթացները, որոնք անընդունելի կգտնենք հանրության շահերի տեսանկյունից և աջակցելու են մեր ժողովրդի բարեկեցությանն ու նրա անվտանգությանն ուղղված բոլոր նախաձեռնություններին։