Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանն ու կուսակցության ղեկավար կազմը հանդիպել են Արցախի նորընտիր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ։
Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Արթուր Թովմասյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ և ողջունել ԱԺ նախագահի՝ նման ձևաչափով հանդիպումների նախաձեռնությունը քաղաքական ուժերի հետ։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արթուր Թովմասյանը ներկայացրել է այն հարցերը, որոնց շրջանակում Արցախի քաղաքական դաշտում գործող կուսակցությունները կարող են միասնական օրակարգ ձևավորել, մասնավորապես՝ ղարաբաղյան հիմնախնդիր, Հայոց ցեղասպանության ճանաչում, բանակ և անվտանգություն։ ԱԺ նախագահը կարևորել է նշված ուղղությունները՝ համերաշխության մթնոլորտում քաղաքական երկխոսությունը շարունակելու նպատակով։
Աշոտ Ղուլյանը նշել է, որ թվարկված հարցերի վերաբերյալ միասնական մոտեցումը, հանդուրժողականությունն ու համերաշխությունն այն ելակետերն են, որոնք քաղաքական ուժերը պետք է ընդունեն, սակայն դրանք չպետք է սահմանափակեն ներքին ակտիվ քաղաքականություն վարելու հնարավորությունները։