Հանդիպում Արցախի Ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանի և ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

Ապրիլի 21-ին տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանի, փոխնախագահներ Գեղամ Ստեփանյանի և Դավիթ Մելքումյանի հանդիպումը Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Հանդիպումը կայացել է Արայիկ Հարությունյանի՝ քաղաքական ուժերի հետ խորհրդատվություններ նախաձեռնելու շրջանակներում: Ա. Ղուլյանը իր և գործընկերների անունից նորից շնորհավորել է Ա. Հարությունյանին՝ նախագահ ընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու պաշտոնում: Քննարկվել են երկու կուսակցությունների փոխհարաբերությունների հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև ներկա ժամանակներում երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու հնարավոր քայլեր, մասնավորապես՝ համավարակի կանխարգելման, անվտանգության բաղադրիչների ամրապնդման վերաբերյալ:
📍Կողմերը մտքեր են փոխանակել նաև առաջիկա զարգացումների և դրանց շրջանակում քաղաքական բոլոր ուժերի ծրագրային համագործակցության հնարավորությունների շուրջ:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺԿ Կենտրոնական խորհրդի անդամ Ջիվան Հայրապետյանը և Ազատ Հայրենիք կուսակցության փոխնախագահ Արթուր Թովմասյանը: