ԱԺ պատգամավոր Գեղամ Ստեփանյանի այցը Քարվաճառ

Հունվարի 23-ին ԱԺ պատգամավոր Գեղամ Ստեփանյանը այցելել է Քարվաճառ` ՀԷԿ- երի շահագործման հետ կապված բնապահպանական խնդիրների հետքերով: Գեղամ Ստեփանյանը հանդիպել է դասադուլի մասին բարձրաձայնած մի խումբ աշակերտների և ուսուցչական կոլեկտիվի հետ: Քննարկվել են բնապահպանական ոլորտին առնչվող մի շարք հարցեր, անդրադարձել նաև շրջանում առկա այլ հրատապ խնդիրների:

«Տպավորված եմ անկախ Արցախում ծնված նոր սենրդի քաղաքացիական գիտակցության և սոցիալական պատասխանատվության մակարդակից»,- նշել է նա։

Գեղամ Ստեփանյանը այցելել է նաև հացադուլի մեջ գտնվող Ալեքսանդր Քանանյանին և համոզվել, որ վերջինս առողջության հետ կապված խնդիրներ չունի և պատրաստ է կառուցողական երկխոսության: