ԱԺԿ հայտարարությունը ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

Սիրելի հայրենակիցներ,

Սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության 228 համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում մենք ազատ ու թափանցիկ ընտրությամբ վստահության քվե տվեցինք այն թեկնածուներին, ովքեր առաջիկա 5 տարիների ընթացքում պատասխանատու կլինեն համայնքների զարգացման համար:

Այս ընտրությունների արդյունքներով Արցախի ժողովրդավարական կուսակցությունը հանրապետության մի շարք համայնքներում ամրապնդել է իր դիրքերը, իսկ որոշներում՝ գրանցել նոր հաջողություններ: ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ընթացքում՝ քաղաքական նոր գործընթացի շրջանակներում, կուսակցության ղեկավարի հանդիպումները հանրապետության տարբեր համայնքներում լրացուցիչ խթան էին տեղում առկա խնդիրներին ծանոթանալու և թիմային աշխատանքը աշխուժացնելու ուղղությամբ:

Ժողովրդավարական կուսակցությունը շնորհավորում է համայնքային նոր իշխանություններին և մաղթում հետևողական ու արդյունավետ աշխատանք: