Միջոցառում նվիրված Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին

Փետրվարի 25-ին Արցախի Ժողովրդավարական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության քաղաքային խորհրդի կողմից կազմակերպված  «Հեքիաթի ժամ»  միջոցառման ամփոփումը:

Միջոցառումը նվիրված էր մեծն  Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին, որին մասնակցում էին ԱրՊՀ մի խումբ ուսանողներ: Ներկա էին նաև ԱՀ ԱԺ պատգամավորներ Լյուդմիլա Բարսեղյանը, Գեղամ Ստեփանյանը, ԱԺԿ կանանց խորհրդի նախագահ Սուսաննա Ավշառյանը, գրասենյակի անձնակազմը:

Նախօրոք ուսանողները կցված էին քաղաքում գործող բոլոր մանկապարտեզներին: Յուրաքանչյուր ուսանող շաբաթը երկու անգամ հանդիպել է մանկապարտեզների սաների հետ, նրանց պատմել Հ. Թումանյանի հեքիաթներից, զրուցել, սաներին մասնակից արել զրույցին:

Միջոցառմանն ակտիվ մասնակցուցության համար ուսանողները կուսակցության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով: