ԱԺԿ պատվիրակության հանդիպումները ԵԱԴ վեհաժողովի օրերին

Արցախի Ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի անդամ, Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Մելքումյանը  և ԱԺԿ Կենտրոնական խորհրդի անդամ, ԱԺԿ կենտրոնական գրասենյակի ղեկավար Գեղամ Ստեփանյանը Գերմանիայի Լանդսհուտ քաղաքում ընթացող Եվրոպական ազատ  դաշինք (ԵԱԴ) կուսակցության ամենամյա գլխավոր վեհաժողովի շրջանակներում ապրիլի 13-14-ը հանդիպել են Եվրախորհրդարանի պատգամավորներ Ժոզեպ Մարիա Տերիկաբրասին և Ջիլ Էվանսին: Հանդիպումներին քննարկվել են ԵԱԴ անդամ կուսակցությունների միջև համագործակցության ընդլայնման  և եվրոպական կառույցների հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հարցեր:

ԱժԿ պատվիրակները հանդիպել են նաև ԵԱԴ գլխավոր քարտուղար Ֆրանսուա Ալֆոնսիի հետ և նրան տեղեկացրել են նախորդ մեկ տարվա ընթացքում կուսակցության կողմից ձեռնարկված քայլերի, ապագա նախագծերի, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին: