«Արցախյան տատիկներ» ակումբի առաջնախաղը

Ապրիլի 10-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում կայացավ Արցախի Ժողովրդավարական կուսակցության կանանց խորհրդի   «Արցախյան տատիկներ»  ակումբի գրական- գեղարվեստական թատերականացված միջոցառման առաջնախաղը` նվիրված արցախահայության ազգային-ազատագրական պայքարի` Ղարաբաղյան շարժման 30-ամյակին:

Միջոցառմանը ներկա էին  Ազգային ժողովի և Արցախի Ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի նախագահ     Ա. Ղուլյանը, կրթության, գիտւթյան և սպորտի նախարար Ն. Աղաբալյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար          Ս. Շահվերդյանը, ԱԺ պատգամավորներ, հյուրեր:

Բեմում Արցախի ազգային  տարազով հանդես եկան տարբեր մասնագիտությունների տեր  երեք սերնդի ներկայացուցիչներ` այաներ, տատիկներ և հարսեր:

Ծրագիրը համեմված էր զուտ Արցախի բարբառով ստեղծագործություններով և մեծ արցախցի Գ. Գաբրիելյանի  հեղինակած խաղիկներով և երգերով:

Նշենք նաև, որ ամբողջ ելույթը ուղեկցվում էր  տեսահոլովակներով` Արցախյան շարժումից :

Ելույթը ջերմությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից և արժանացավ բուռն ծափահարությունների: