Արցախի Ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի նիստը

2017թ. հունիսի 23-ին Արցախի Ժողովրդավարական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ԱԺԿ Կենտրոնական խորհրդի նիստ, որը վարում էին  ԱԺԿ ԿԽ նախագահ Աշոտ Ղուլյանը և Ստեփանակերտի քաղաքապետ, ԱԺԿ ԿԽ նախագահի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

Ընդլայնված նիստին Կենտրոնական խորհրդի անդամներից բացի հրավիրված էին տարածքային կառույցների ղեկավարներ, վերստուգիչ հանձնաժողովի անդամներ, «Ժողովրդավարություն» խմբակցության անդամներ, Կանանց խորհրդի, ինչպես նաև ԱԺԿ երիտասարդական թևի ներկայացուցիչներ:

Օրակարգը հաստատելուց հետո սկսվեցին քննարկումները: Կարևորվեց Արցախի Ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի 2017թ. գործունեութունը: Աշոտ Ղուլյանը հակիրճ ներկայացրեց V համագումարի նախապատրաստական    աշխատանքները, ուշադրություն դարձրեց բացթողումների և խնդիրների վրա, ընդգծեց կուսակցության կանանց խորհրդի և երիտասարդական թևի ակտիվ գործունեությունը:

ԿԽ  նիստում քննարկվեց նաև V համագումարի պատվիրակների կազմի ներկայացուցչական նորմը:

Հաստատվեց համագումարի նախապատրաստական աշխատանքների կազմկոմիտեի կազմը` կոնկրետ հանձնարարականներով:

«Ժամանակը փոխվում է, խնդրի լուծման կուլտուրան էլ է փոխվում: Կուսակցական գործունեությունը միշտ էլ թարմացման կարիք ունի, պետք է անընդհատ  նորացվի ԿԽ աշխատելաոճը և շարժվել առաջ…», – կարևորեց Ա. Ղուլյանը:

Նիստում ծավալված մտքերի փոխանակությունից հետո  ներկաները հանդես եկան  տարբեր առաջարկություններով: ԱԺԿ հերթական V համագումարի օր հաստատվեց ս.թ. հուլիսի 1-ը:

img_0053

img_0093

img_0107

img_0109

img_0100