«Կինը 40-ից հետո»

2016թ. նոյեմբերի 30-ին Արցախի ժողովրդավարական կուսակցության Կանանց խորհուրդը հանդիպում կազմակերպեց «Կինը 40-ից հետո» բժշկական թեմայով: Հրավիրվել էին տարբեր ասպարեզների ներկայացուցիչ-կանայք: Նրանք հանդիպում ունեցան հանրապետության վաստակավոր բժիշկ-գինեկոլոգ Բրինա Մարությանի հետ: Տիկին Մարությանը հակիրճ ներկայացրեց կանացի օրգանիզմի զարգացման փուլերը և պարբերաբար հետազոտման անհրաժեշտությունը: Դրանից հետո հարց ու պատասխանի միջոցով մասնակիցները պարզեցին իրենց հուզող հարցերը:

Վերջում մասնակիցների անունից շնորհակալություն հայտնեցին բժշկուհուն և առաջարկեցին նման հանդիպումներ հաճախակի կազմակերպել, որոնք կնպաստեն հասարակության տեղեկացվածությանը և առողջ ապրելակերպի զարգացմանը:

img_0128 img_0134 img_0151 img_0158 img_0221 img_0243