Արցախի ժողովրդավարական կուսակցության եւ Եվրոպական ազատ դաշինքի համագործակցության շրջանակներում սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ԱԺԿ նախագահ Աշոտ Ղուլյանը եւ ԵԱԴ նախագահ Ֆրանսուա Ալֆոնսին ստորագրել են համատեղ հռչակագիր:
Հռչակագրի ստորագրումից հետո տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ընթացքում ԱԺԿ եւ ԵԱԴ կուսակցությունների ղեկավարները պատասխանել են լրագրողների հարցերին: