Հայրենյաց պաշտպանի օրը

ԱԺԿ կանանց խորհրդի մի խումբ անդամներ «Հայ մայրերը՝ հայ զինվորներին» խորագրի տակ փետրվարի 23-ին Հայրենյաց պաշտպանի օրը այցելեցին Մարտակերտի 5-րդ պաշտպանական շրջանի զորամասերից մեկը: Նպատակն էր շնորհավորել նորակոչիկներին,  ծանոթանալ նրանց կենցաղային պայմաններին, խնդիրներին, մայրական ջերմությամբ ոգևորել նրանց և փոքրիկ նվերներ մատուցել: