Տյառնընդառաջի տոնակատարությունը

Փետրվարի 13-ին ԱԺԿ Մարտունու երիտասարդական թևի նախաձեռնությամբ Տյառնընդառաջի տոնակատարություն է տեղի ունեցել Մարտունի քաղաքում, որը սկսվել է երեկոյան ժամերգությամբ: Միջոցառմանը ներկա էին Ստեփանակերտի, Ասկերանի երիտասարդական թևերի անդամներն ու համակիրները, ինչպես նաև զինվորները: Միջոցառումն ուղեկցվել է ազգային երգերով ու պարերով և ավարտվել ավանդական խարույկավառությամբ: Պահպանե´նք ազգային արժեքներն ու ավանդույթները: Լինե´նք մեր հայրենիքի համար արժանի զավակ: