Մեր մասին
ՀԻՄՆԱԿԱՆ ՓԱՍՏԵՐ
Անվանում՝ Արցախի Ժողովրդավարական Կուսակցության
Հիմնադրվել է՝ 2000թ. ապրիլի 1-ին
Կենտրոնական գրասենյակ՝ ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Գ. Նժդեհ 68
Գաղափարախոսությունը՝ աջ-կենտրոնամետ
Անդամների քանակը` 2017 (նոյեմբեր 2014թ.)
Պաշտոնական կայքէջ` www.dpa.am
ԱԺԿ ԼՂՀ ազդեցիկ կուսակցություններից է: ԱԺԿ-ն աջակցում է ԼՂՀ անկախությանը: Կուսակցության գործունեության հիմնական նպատակը՝ ժողովրդավարական հասարակարգի կառուցումն է Արցախում, իշխանության ճյուղերի տարանջատման հիմունքով, արդարության և օրենքի գերակայության հիման վրա:
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
2000 թ. Արցախում հիմնվել է «Ժողովրդավարական Արցախ միություն» հասարակական շարժումը: Նույն թվականի պառլամենտական ընտրությունների ժամանակ «ԺԱՄ»-ը ստանում է ձայների մեծամասնություն Արցախի Ազգային Ժողովում: «Կուսակցությունների մասին» օրենքը ընդունվելուց հետո 2005թ. ԱԺ ընտրությունների նախօրեին, «ԺԱՄ»-ը հայտարարեց իր վերակազմակերպման մասին և վերանվանվեց «Արցախի Ժողովրդավարական Կուսակցության» (Արցախ՝ Լեռնային Ղարաբաղի անվանումն է): Կուսակցության Կենտրոնական Խորհրդի նախագահ է ընտրվում Աշոտ Ղուլյանը, ներկայիս ԱԺ նախագահը: Կուսակցության հիմնադիր համագումարը կայացել է 2005թ. հունվարի 31-ին: Համագումարում նշվել է, որ ԱԺԿ-ն պատասխանատվություն է կրում կառավարության գործունեության համար:
2001-ից հրատարակվում է «Հայրենիք» թերթը:
2014թ. հունիսի 21-ին կայացած IV համագումարին ներկա էր «Եվրոպայի Ազատ Դաշինքի» պատվիրակությունը:
ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
- Նպաստել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը
- Սահմանադրության ընդունում (Սահմանադրությունը ընդունվել է 2006թ. դեկտեմբերի 10-ին)
- Մարդու իրավունքների և ազատության պահպանումը
- Աջակցել սոցիալական արդարության հաստատմանը
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Կուսակցության բարձրագույն մարմինը համագումարն է, որը, համաձայն «Կուսակցությունների մասին» օրենքի և ԱԺԿ կանոնադրությաւն, հրավիրվում է յուրաքանչյուր 2 տարին մեկ: Մինչև հաջորդ համագումարը կուսակցությունը առաջնորդվում է Կենտրոնական խորհրդի որոշումներով, որոնք ընդունվում են համագումարում և այն բաղկացած է 25 հոգուց: ԼՂՀ բոլոր շրջաններում գործում են սկզբնական կազմակերպություններ:
- Ստեփանակերտ – 1 քաղաքային կազմակերպություն
- Ասկերանի շրջան – 1 շրջանային կազմակերպություն և 41 սկզբնական կազմակերպություններ
- Մարտունու շրջան – 1 շրջանային կազմակերպություն և 15 սկզբնական կազմակերպություններ
- Մարտակերտի շրջան – 1 շրջանային կազմակերպություն և 26 սկզբնական կազմակերպություններ
- Հադրութի շրջան – 1 շրջանային կազմակերպությունև 12 սկզբնական կազմակերպություններ
- Շուշիի շրջան – 1 շրջանային կազմակերպություն և 3 սկզբնական կազմակերպություններ
- Քաշաթաղի շրջան – 1 շրջանային կազմակերպություն և 21 սկզբնական կազմակերպություններ
- Շահումյանի շրջան –1 շրջանային կազմակերպություն և 7 սկզբնական կազմակերպություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ըստ 2005թ. արդյունքների, ԱԺԿ ունեցավ 7 տեղ մեծամասնական և 5 մանդատ համամասնական ցուցակով, ստանալով պառլամենտում համեմատական մեծամասնություն:
Ըստ 2010թ. արդյունքների, ԱԺԿ ստացավ 10 պատգամավորական մանդատ:
Ըստ 2015թ. մայիսի 3-ի արդյունքների, ԱԺԿ ստացավ 5 պատգամավորական մանդատ: