Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ով նախօրեին Արցախ է ժամանել մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների նախագահները առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում ամփոփել են խորհրդարանական համագործակցության անցած ժամանակաշրջանը և վստահություն հայտնել, որ փոխգործակցության բարձր մակարդակը կպահպանվի Արցախի նորընտիր Ազգային ժողովի հետ:
Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն