ԱԺԿ-ն քննարկել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով նախընտրական քարոզչության այլընտրանքային եղանակների կիրառման հարցը

Արցախի ժողովրդավարական կուսակցության նախընտրական շտաբում հրավիրվիրված խորհրդակցության ընթացքում քննարկվել է նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով կուսակցության կողմից նախընտրական քարոզչության այլընտրանքային եղանակների կիրառումը:

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու և կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանի առաջարկով վերանայվել են առաջիկա օրերին հանրապետության շրջաններում և մայրաքաղաքում մարդաշատ հավաքներ անցկացնելու ծրագրերը և որոշվել է քարոզչական աշխատանքները ամբողջությամբ տեղափոխել առցանց և մեդիա տիրույթ՝ օգտագործելով սոցիալական ցանցերի, ռադիո և հեռուստատեսային քարոզչության միջոցները: ԱԺԿ Կենտրոնական նախընտրական շտաբում գործարկվելու է հատուկ գիծ՝ կուսակցության նախընտրական ծրագրի վերաբերյալ քաղաքացիներին տեղեկավտություն տրամադրելու նպատակով:

Առաջարկվել է «Ժողովրդավարություն» խորհրդարանական խմբակցությանը խորհրդակցություններ նախաձեռնել Հանրապետության նախագահի և գործադիր իշխանության պատասխանատու գերատեսչությունների հետ հանրապետությունում պարենային անվտանգության իրավիճակի, դեղորայքային ապահովվածության վերաբերյալ: Կուսակցությունը տեղական կառույցների միջոցներով լայնածավալ իրազեկման աշխատանքներ է սկսել բնակչության շրջանում կորոնավիրուսից պաշտպանվելու և անձնական հիգիենայի պահպանման վերաբերյալ: