Աշոտ Ղուլյանի հանդիպումը Դրախտիկ և Ակնաղբյուր գյուղերի բնակիչների հետ

 

Սահմանադրության հանրաքվեին ընդառաջ՝ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը շարունակում է «Այո»-ի քարոզարշավը: Հերթական հանդիպումները տեղի են ունեցել Հադրութի շրջանի Դրախտիկ և Ակնաղբյուր գյուղերում: Քաղաքական ուժի առաջնորդը կարծում է, որ Մայր օրենքը փոխելու իսկական ժամանակն է: Աշոտ Ղուլյանի խոսքով՝ Սահմանադրական բարեփոխումները պետք է ուշացած չլինեն ու այդ տեսլականով են Արցախի քաղաքական ուժերը նախաձեռնել գործընթացը: