«Ծառը արմատներով է կանգուն» նկարների մրցույթ-ցուցահանդես

Արցախի Ժողովրդավարական կուսակցության կանանց խորհրդի նախաձեռնությամբ նոյեմբերի 11-ին Մշակույթի և Երիտասարդության պալատում կազմակերպվեց պատանի նկարիչների մրցույթ-ցուցահանդես`«Ծառը արմատներով է կանգուն» թեմայով, որին մասնակցել են պատանիներ ինչպես Ստեփանակերտից, այնպես ել Արցախի տարբեր շրջաններից. ներկայացվել է մոտ 70 նկար, որից 11-ը մրցանակային էին:
Մրցույթ – ցուցահանդեսի 1-ին տեղի մրցանակակիրներն են`
●Սահակյան Ալեսիա, Ստեփանակերտ քաղաքի N 11 ավագ դպր.
●Հովսեփյան Արմեն,Ասկերանի շրջանի Խնապատի միջն. դպր.
●Ալեքսանյան Էմմա, Քաշաթաղի շրջանի Բերձոր ք. արվեստի դպր.
2-րդ տեղի մրցանակակիրներն են`
●Կիսիբեկյան Մերի Ռաֆայելի, Ստեփանակերտ քաղաքի N 7 հիմն. դպր.
●Մարտիրոսյան Քրիստինա, Ստեփանակերտ քաղաքի N 3 միջն. դպր.
●Ավետիսյան Մարիաննա, Շուշի քաղաքի ՄՊՍԿ
●Մարգարյան Վարդուհի, Բերձոր ք. արվեստի դպր.
3-րդ տեղի մրցանակակիրներն են`
●Հայրապետյան Միրա Մարատի, Ստեփանակերտ քաղաքի N 10 դպր.
● Հայրապետյան Արաքսյա,Ասկերանի շրջանի ՄՊՍԿ Ավետարանոցի մասնաճյուղ
●Ուլուբաբյան Վիկտորյա,Մարտունի քաղաքի N 2 հիմն. դպր.
●Ներսիսյան Լիանա,Շահումյանի շրջանի Նոր Էրքեջի X դաս.
Մրցույթ – ցուցահանդեսի մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր, իսկ մրցանակային տեղ զբաղեցրած 11 պատանիներին տրվեցին նվերներ:
Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը միշտ իր ուշադրության կենտրոնում է պահում ինչպես պատանի նկարիչներին, այնպես էլ մշակութային այլ ոլորտների ներկայացուցիչներին: Նշենք նաև, որ մրցույթ-ցուցահանդեսը Արցախի 25-ամյակին նվիրված հերթական միջոցառումներից էր:

img_9595 img_9598 img_9631 img_9638 img_9644 img_9674 img_9675 img_9679 img_9680 img_9682