Նախընտրական ծրագիր
Արցախի Ժողովրդավարական կուսակցության
նախընտրական ծրագիր
Սիրելի՛ հայրենակիցներ
Արցախի ժողովրդավարական կուսակցությունը մեր նորանկախ երկրի քաղաքական կյանքում լրջագույն մասնակցություն ունի 2000թ-ից, երբ հրամայական էր անցումը դեպի ժողովրդավարություն, օրինականություն, երբ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դրել էր պետական կառավարման համակարգի ազատականացման պահանջ:
Անցած տասնհինգ տարիներին մենք հետևողական աշխատանք ենք տարել ԼՂՀ Ազգային ժողովում` հիմնավորապես բարեփոխելով երկրի օրենսդրությունը, այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին, իսկ ԼՂՀ Սահմանադրության ընդունումից հետո՝ երկրի հիմնական օրենքին:
Առաջնորդվելով համերաշխության գերակայության սկզբունքով՝ մենք համագործակցել ենք քաղաքական մյուս ուժերի հետ և փորձել ենք երկխոսության միջոցով գտնել տեսակետների և պատկերացումների ընդհանրություններ, դրանք ձևակերպել որպես օրենսդրական նախաձեռնություններ, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրին օժանդակող բաղադրիչներ: Լուրջ նախադրյալներ են ստեղծվել ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը խթանելու համար:
Արցախի ժողովրդավարական կուսակցությունը հստակ հայտարարում է, որ արձանագրված հաջողությունները հավասարապես բոլորինս են, ինչպես նաև բոլորս ենք պատասխանատու այն ամենի համար, ինչը հարուցում է հանրության անհանգստությունը, որոշ դեպքերում` նաև դժգոհությունը:
Նախընտրական մեր ծրագիրը մասնագիտական տարբեր խմբերի տևական աշխատանքի արդյունք է: Այն նախանշում է առաջիկա տարիների բոլոր մարտահրավերները, հիմնավորում դրանց արդյունավետ դիմագրավելու մեր քաղաքական կամքը, տալիս լուծումների մեր պատկերացումը:
ԱԺԿ-ն վերահաստատում է իր քաղաքական դավանանքը.կուսակցությունը Ազգային ժողովում իր ապագա գործունեության հիմքում վերստին դնելու է արդյունավետ համագործակցության, փոխլրացման սկզբունքը:
Մեր կուսակցությունը համախոհների միություն է, հայրենասեր ու երկրի ճակատագրով մտահոգ մարդկանց կազմավորում, որը պատասխանատու է ղարաբաղյան շարժման ազատական ոգու, արցախյան պատերազմի հաղթական կամքի և ապագայի հանդեպ ամուր հավատի պահպանման ու գալիք սերունդներին այդ արժեքները փոխանցելու համար:
Հենց այդ մտադրությամբ ենք մենք մասնակցում վեցերորդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի ընտրություններին և ձեր վստահությունը կրկին ստանալու պարագայում պատրաստ ենք շարունակելու ներկայացնել մեր հանրության շահերը և մեր եռանդն ու ներուժը ծառայեցնել Արցախին, նրա հերոսական ժողովրդին:
1. Ապահով և անվտանգ հայրենիք
Պաշտպանություն և անվտանգություն
Երկրի պաշտպանության և ազգային անվտանգության ապահովման քաղաքականությունը շարունակելուէլինել Արցախի ժողովրդավարական կուսակցության (այսուհետ՝ԱԺԿ) ուշադրության կետրոնում։
Ելնելով այս առաջնահերթությունից՝ կուսակցությունը.
- նպաստելու է այնպիսի պաշտպանական ներուժի կուտակմաննուգործարկմանը, որն անհրաժեշտ է ցանկացածնախահարձակգործողության հակահարված տալու, երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար,
- աջակցելու է Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացման, մարտական և զորահավաքային պատրաստականության կատարելագործման և բանակաշինության աշխատանքներին,
- աջակցելու է որակյալ սպայական կադրերով բանակի շարունակական համալրմանը, երիտասարդության շրջանում զինվորական մասնագիտությունների քարոզչությանը,
- նախատեսում է պատկան մարմինների հետ սկսել ԼՂՀ «Ազգային անվտանգության հայեցակարգի» քաղաքական և մասնագիտական քննարկումների գործընթացը.
- կարևորելուէ հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների ընտանիքների, անհայտկորածանձանցհարազատների, հաշմանդամ ազատամարտիկների, ինչպես նաև արցախյան պատերազմի վետերանների սոցիալական, իրավական պաշտպանվածության, կյանքի պայմանների բարելավման հարցերը,
- գործնական աջակցություն է ցուցաբերելու զինծառայողներին և նրանց ընտանիքներին՝ սոցիալ-կենցաղային և մշակութաժամանցային ապահովման գործում, հատկապես ՊԲ զորամասերին կից զինվորական բնակավայրերի տարածքներում,
- ձեռնարկելու է բանակ-հասարակություն կապերի հետագա ամրապնդմանն ուղղված քայլեր՝միտված հասարակությանմեջ զինվորականի հանդեպհարգանքիուվստահությանբարձրացմանը,
- առաջարկներով հանդես է գալու հանրապետության բնակավայրերում քաղաքացիական պաշտպանության համակարգի բարելավման և այս ոլորտում պետական բյուջեից պարբերաբար հատկացումներ կատարելու համար:
Արտաքին քաղաքականություն
Արտաքին քաղաքականության բնագավառում ԱԺԿ-ն՝
- գերակա է համարում Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության արդյունքում ստեղծված ԼՂՀ անկախ և ինքնիշխան պետության միջազգային ճանաչումը,
- կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն ու բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնումը` շեշտելով, որ առանց Արցախի անմիջական և իրավահավասար մասնակցության դրանք չեն կարող արդյունավետ լինել,
- ԼՂՀ միջազգային և տարածաշրջանային ինտեգրումը համարում է հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրներից մեկը՝ հիմք ընդունելով ԼՂՀ ազգային անվտանգությունը և նրա քաղաքացիների ազատությունը,
- կարևորում է արտերկրի ժողովրդավարական արժեքներ դավանող և ազգերի ինքնորոշման իրավունքը պաշտպանող կառույցների և կուսակցությունների հետ համակողմանի քաղաքական կապերի ստեղծումը,
- օգտագործելու է ՀՀ ԱԺ-ԼՂՀ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի ներուժը և խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները՝ Արցախի և միջազգային հանրության միջև շփումները խթանելու ուղղությամբ,
- արժևորում է Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության գաղափարը և հետամուտ է լինելու փոխգործակցության համար նպաստավոր պայմանների ապահովմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև Արցախ վերադարձող սփյուռքահայերի՝ այդ թվում սիրիահայերի, համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը,
- գտնում է, որ հասունացել է ՀՀ հետ ԼՂՀ հարաբերությունների իրավապայմանագրային կանոնակարգման պահը:
2. Արդյունավետ կառավարում
Պետականաշինություն և կառավարման համակարգ
Արցախի Հանրապետության համար պետականաշինության գործընթացը սկսվել է նրա ձևավորման պահից և շարունակվում է առայսօր: Չունենալով որևէ փորձառություն և անհրաժեշտ նյութաֆինանսական պաշարներ՝ մենք կարողացել ենք կարճ ժամանակահատվածում ձևավորել ինքնիշխան հանրապետության կենսագործունեությունն ապահովող բոլոր կառույցները։
ԼՂՀ պետականության ամրապնդումը և կառավարման համակարգի կատարելագործումը պետք է նպատակաուղղված լինի երկրի անվտանգության ապահովմանը` արտաքին ցանկացած ճնշման դիմակայելու, քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու, հասարակության բոլոր խավերի ուժերը համախմբելու, յուրաքանչյուր հայ ընտանիքի համար բարեկեցիկ կյանքի պայմաններ ապահովելու նպատակով:
Ելնելով արտաքին ազատությունը ներքին ազատությամբ ամրագրելու սկզբունքից՝ կուսակցությունը
- անհրաժեշտ է համարում ավարտին հասցնել Սահմանադրությամբ նախատեսված օրենսդրական բարեփոխումները,
- հետևողականորեն պաշտպանելու է իշխանության թևերի միջև սահմանադրական լիազորությունների հավասարակշռման, զսպման և իշխանությունների գործունեության նկատմամբ հանրային վերահսկողության բարձրացման ուղեգիծը,
- հետամուտ է լինելու ԼՂՀ Սահմանադրությամբ նախատեսված՝ 2015թ. Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում ձևավորված և մշտական հիմունքներով գործող խորհրդարանում պատգամավորների թեկնածուներին վերաբերող պահանջների կատարմանը՝ բացառելու իշխանության և բիզնեսի միաձուլման անցանկալի երևույթները,
- շարունակելու է սկզբունքային լինել կոռուպցիայի և հովանավորչության դեմ պայքարում, որի օրենսդրական կարգավորման հիմքում պետք է դրվեն հավասար մրցակցության պայմանների ապահովումը և կոռուպցիոն ռիսկերի վերացումը,
- խրախուսելու է կառավարման համակարգի ապակենտրոնացումն ու պայքարելու է բյուրո- կրատական ապարատի անհարկի ուռճացման երևույթի դեմ։
ԱԺԿ-ն բացառիկ կարևորություն է տալիս Սահմանադրությամբ ամրագրված` մարդու իրավունքների և ազատությունների գործնական իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի ստեղծմանը, Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գործունեության արդյունավետության բարձրացմանը, ազգային փոքրամասնությունների շահերի պաշտպանությանը:
Այս առումով ԱԺԿ-ն անհրաժեշտ է համարում.
- սոցիալական արդարության և հասարակական համերաշխության հաստատումը,
- բազմակուսակցական համակարգի զարգացումը, քաղաքական գործընկերության և բանակցային մշակույթի արմատավորումը,
- համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը, լեգիտիմ և պատասխանատու իշխանության ձևավորումը,
- իրավապահ համակարգի` իբրև քաղաքացու իրավունքների և օրինական շահերի պաշտպանի գործառույթի իրականացումը,
- իրապես ազատ և անկախ մամուլի ձևավորումն ու կայացումը,
- ազգային կարևորագույն նշանակություն ունեցող խնդիրների շուրջ հանրային քննարկումների կազմակերպումը, տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի մասին հասարակությանը հաշվետվություն ներկայացնելը,
- երկրի շրջանների տարածքային համաչափ զարգացման կոնկրետ ծրագրերի մշակումն ու կյանքի կոչումը,
- յուրաքանչյուր գյուղի և քաղաքի համար անձնագրերի կազմումը, դրանցում առկա խնդիրների գույքագրումը, լուծումների ժամանակացույցի մշակումը և իրականացումը:
ԱԺԿ-ն մշտապես մասնակցել է պետական կառավարման մոդելների արդյունավետության հարցով քննարկումներին և ներկայացրել իր մոտեցումները: Միևնույն ժամանակ, կուսակցությունը նոր մոդելների շուրջ գործնական առաջարկների փուլը սկզբունքորեն կապում է Հայաստանի Հանրապետությունում սկսված սահմանադրական բարեփոխումների գործընթացի հետ:
Կառավարման արդյունավետ համակարգի ձևավորումը ենթադրում է.
- կառավարման համակարգի օպտիմալացման բաց քննարկումներ՝ նպատակ ունենալով առաջարկել կառավարության այնպիսի կառուցվածք, որը կհամապատասխանի մեր երկրի պահանջներին, կբացառի գործադիր իշխանության համակարգում պահի թելադրանքով կամ ըստ նպատակահարմարության նոր գերատեսչությունների կամ առանձին ստորաբաժանումների ստեղծումը, ինչպես նաև օրենսդրորեն ամրագրել կառավարության կառուցվածքի պարտադիր բաղադրիչներ, որոնք ցանկացած բարեփոխման դեպքում պետք է լինեն անփոփոխ,
- պետական մարմինների և պաշտոնյաների գործունեության հրապարակայնության ապահովում, իշխանության մարմինների նկատմամբ հասարակական վերահսկողության հստակ մեխանիզմների ներդրում,
- դատական համակարգի անկախության և անաչառության բարձրացում:
Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավում
Բարեկարգ ու զարգացած երկիր կերտելու կարևորագույն երաշխիքն ուժեղ համայնքն է, որն ինքն իշխանպետության հիմքն է: Միայն տեղական ինքնակառավարման համակարգի կայացմամբ է հնարավոր զարգացնել մեր գյուղերն ու քաղաքները:
Դրանիցելնելով՝ԱԺԿնախատեսում է.
- ապահովել տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների և ֆինանսական ռեսուրսների միջև համապատասխանությունը՝ հետևողականորեն ավելացնելով համայնքների ինքնակազմակերպման հնարավորությունները,
- ավելացնել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները և բարձրացնել դրանց որակը,
- պայմաններ ստեղծել՝ դեպի համայնքներ ներդրումների հոսքի և համայնքներում նոր աշխատատեղերի ստեղծման համար,
- ապահովել արդյունավետ վերահսկողության մեխանիզմներ համայնքի ղեկավարի կողմից ընդունվող որոշումների ու գործունեության նկատմամբ,
- խրախուսել միջհամայնքային միավորումների ձևավորումը, համայնքների խոշորացումը և համայնքային նախաձեռնությունների իրականացումը,
- իրականացնել հատուկ օժանդակության ծրագրեր՝ սահմանամերձ և սահմանափակ ռեսուրսներ ունեցող համայնքների համար:
3. Տնտեսության զարգացում
Տնտեսական համակարգի արդիականացում
Արցախի Հանրապետության տնտեսական ներուժի հաշվարկների մեջ պետք է հաշվի առնել երկրի ռեսուրսապահովածության ցածր մակարդակը և աշխարհաքաղաքական անբարենպաստ իրավիճակը: Եթե դրանց ավելացնենք նաև տնտեսական շրջափակման պայմանները, ապա գլխավոր եզրակացությունը կարելի է ձևակերպել այսպես. տնտեսական աճը պետք է հենվի գիտելիքի և նորարարությունների վրա:
Այս տեսանկյունից կարևորում ենք ոչ միայն քանակական, այլև որակական տնտեսական աճի ապահովումը, որի դրական ազդեցությունը իր վրա պետք է զգա յուրաքանչյուր քաղաքացի: Լուրջ մարտահրավեր ենք համարում ցածր արդյունավետությունն ու աշխատանքի արտադրողականությունը տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում, անկառավարելի գնաճը, տարածքային անհամաչափ զարգացումը, սեփական եկամուտների ցածր մակարդակը և արտահանման անբարենպաստ կառուցվածքը:
Պետք է հրաժարվել կոնյունկտուրային տնտեսավարումից, երբ, ելնելով իրավիճակից ու քաղաքական նպատակահարմարությունից, ներդրվում են հավակնոտ ծրագրեր, որոնց արդյունավետությունը տնտեսագիտորեն հիմնավորված չէ:
ԱԺԿ-ն առաջիկա տարիների տնտեսական առաջընթացի համար առանձնացրել է հրատապ լուծման կարիք ունեցող երեք հիմնական խնդիր. ա) գյուղատնտեսության բնագավառի ճգնաժամի հաղթահարումը, բ)բնական պաշարների խելացի և խնայողաբար օգտագործումը, գ) ձեռներեցության ցանկությունը վարկավորելու և սուբսիդավորելու փոխարեն անցումը վերջնարդյուն-քի սուբսիդավորմանն ու սպառման շուկաների ապահովմանը:
Հաշվի առնելով, որ միայն տնտեսապես ինքնաբավ և միջազգային ասպարեզում մրցունակ պետությունն է ունակ պահպանել ինքն-իշխանությունը, ԱԺԿ-ն`
- տեղին է համարում «Պարենայինանվտանգությանհայեցակարգի» մշակմաննախաձեռնումը,
- գտնում է, որ տնտեսությունը պետք է զերծ պահել քաղաքական ազդեցությունից և փորձարարական հավակնություններից անցնել հայեցակարգային լուծումների,
- կողմ է արդյունավետ սեփականատիրության լավագույն նորմերի ներդրմանը` մեր ազգային հարստության, մանավանդ հողի լիարժեք օգտագործման նպատակով,
- անհրաժեշտ է համարում խթանել նորարարությունը` ապահովելով ռիսկային կապիտալի համար գրավիչ ներդրումային պայմաններ, արտաքին շուկաներում մրցունակ, պահանջարկ վայելող և որակյալ ապրանքների արտադրությունն ու ծառայությունների մատուցումը:
Արցախն ունի զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ նախադրյալներ` հարուստ բնաշխարհ, պատմամշակութային ժառանգություն, հետաքրքիր ավանդույթներ և հյուրասեր բնակչություն: Ուստի պետք է փորձել առավելագույնս օգտագործել Արցախի հանդեպ սփյուռքահայերի և օտարերկրացիների ընդգծված հետաքրքրությունը:
Զբոսաշրջության ոլորտի զարգացմանը նպատակով ԱԺԿ-ն առաջարկում է`
- արդիականացնել ենթակառուցվածքները, այդթվում՝բարեկարգել ճանապարհները,ընդլայնել հյուրանոցայինցանցը, ներգրավել միջազգայինհեղինակավորբրենդայինցանցերը, զարգացնել զբոսաշրջայինտներիհամակարգը, հետևել զբոսաշրջային վայրերի պաշտպանությանն ու մաքրությանը,
- նպաստել զբոսաշրջայինգործունեության՝մայրաքաղաքից դեպիշրջաններ ապակենտրոնացմանը և էկոզբոսաշրջության գաղափարի տարածմանը,
- զարգացնել համայնքային զբոսաշրջությունը՝ գյուղական բնակավայրերում ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծման միջոցով,
- բարձրացնել արցախյանզբոսաշրջությանմրցունակությունը` բարելավելով ծառայություններիորակը, զարգացնելով մարդկային ռեսուրսներն ու ոլորտն ապահովելով պահանջարկին համապատասխանող կադրերով:
Արդար և արդյունավետ հարկային քաղաքականություն
Պետության հարկային քաղաքականությունը պետք է նպաստի հարկային բազայի ընդլայնմանը, խթանի նոր աշխատատեղերի և բիզնես ծրագրերի իրագործումը: Անհրաժեշտ է վերանայել հարկային այն արտոնությունները, որոնք նախկինում տրամադրվել են տնտեսության զարգացման ու հարկման բազայի ընդլայնման նպատակով, բայց որոնք հիմնականում հասցրել են բյուջետային եկամուտների նվազեցմանն ու անհարկի կորուստներին:
Մրցունակ և զարգացող արդյունաբերություն
Վերջին տարիներին արդյունաբերությունը հանդիսացել է տնտեսության առաջատար ճյուղ: Գնահատելով հանքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտում կատարված աշխատանքները` կարևորում ենք վերամշակող արդյունաբերության առաջանցիկ զարգացումը, այդ թվում՝ հանքահումքային ոլորտում: Երկրի արդյունաբերական համակարգի ձևավորման առանցքը պետք է կազմեն մրցունակ տեխնոլոգիաներ կիրառող ու նորարական արդյունք ստեղծող ոլորտները:
Էներգետիկայի ոլորտի հետագա զարգացումը ենթադրում է փոքր ՀԷԿ-երի կառուցման, այլընտրանքային էներգիայի աղբյուրների կիրառման, ինչպես նաև էներգիա խնայող սարքերի և տեխնոլոգիաների ներդրման ընդլայնում:
Առաջնային է մնում տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկությունների վերագործարկման և զարգացման համար նպատակային պետական ծրագրերի մշակումը և իրականացումը, տեղական հումքով աշխատող և արտահանման հնարավորություններ ունեցող ձեռնարկությունների գործունեության համար նպաստավոր պայմանների ապահովումը, տնտեսություն-կրթություն-գիտություն եռամիասնական համակարգի ձևավորումը:
Ապահով գյուղ, արդյունավետ գյուղատնտեսություն
Հողի հետ աշխատող մարդու խնդիրները պետք լինեն պետության և քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում: Մենք պարտավոր ենք ըստ արժանվույն գնահատել գյուղում ապրող մեր հայրենակիցների աշխատանքը, բարձրացնել գյուղատնտեսության ոլորտի արդյունավետությունը, զուգահեռաբար գյուղում ստեղծել կյանքի հարմարավետ, երիտասարդության համար ինքնաիրացման պայմաններ:
Նշված նպատակներին հասնելու համար ԱԺԿ-ն առաջարկում է․
- լուրջ ուշադրություն և վերահսկողություն սահմանել գյուղատնտեսության հետ կապված բնական ռեսուրսների (հողային, ջրային) պահպանության և ռացիոնալ օգտագործման հանդեպ,
- մթերումների ցանցի ստեղծման, տնտեսությունների խոշորացման, նրա օպտիմալ կառուցվածքի ու կառավարման կատարելագործման միջոցով նպաստել գյուղատնտեսության ապրանքայնության մակարդակի բարձրացմանը,
- ճկուն գնային քաղաքականությամբ խթանել առանձին ապրանքների արտադրության ավելացումը, սահմանել գյուղմթերքների նվազագույն սահմանային գներ,
- գյուղատնտեսության ոլորտում ներդնել ապահովագրական համակարգ, բարձրացնել հակակարկտային կայանների կառավարման արդյունավետությունը: Բնակլիմայական ռիսկերի նվազեցման առումով հողի մշակը պետք է մշտապես զգա պետության աջակցությունը` որակյալ սերմերի, պարարտանյութերի և թունաքիմիկատների, ֆինանսական ռեսուրսների մատչելիության ապահովման ուղղություններով,
- պետությունը պետք է լիակատար աջակցություն ցուցաբերի գյուղատնտեսական ապրանքների արտադրության ծավալների մեծացման և որակի բարձրացման ջանքերին, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման և պահպանման մեխանիզմների ստեղծմանը:
Գյուղական համայնքների կարողությունների ավելացման միջոցով գյուղաբնակներին պետք է հասանելի դառնան խմելու ջուրը, գազը, էլեկտրաէներգիան, հեռախոսակապը, համացանցը, բարձրորակ կրթությունը և բժշկական ծառայությունները, բարեկարգ ճանապարհները:
Քաղաքաշինություն
Քաղաքաշինության ոլորտի զարգացման առաջնահերթ խնդիրն այսօր` քաղաքաշինական խնդիրների թիրախային լուծումն է և ոլորտ ինորմատիվ-իրավական բազայի կատարելագործումն ու արդիականացումը:
Այդ առումով կարևորվում են`
- բնակարանային ֆոնդի ֆիզիկական և բարոյական մաշվածության գույքագրումը, ինչը թույլ կտա արդյունավետ կառավարել առկա բնակարանային ֆոնդը, հստակ հաշվառում ունեն ալ վթարային շենքերի քանակի, վթարայնության աստիճանի, սեյսմիկ անվտանգության գնահատականի, կապիտալ և ընթացիկ նորոգումների անհրաժեշտության մասին,
- բազմաբնակարանային շենքերի սեփականատիրության կառավարման և պահպանման համակարգի արդիականացումը,
- շինարարական աշխատանքները ժամանակին, ամբողջական ծավալով և որակով իրականացնելու նպատակովք աղաքաշինության ոլորտում ապահովագրական մեխանիզմների ներդրումը, ինչը կապահովի կապալառուների և կառուցապատողների պատասխանատվության աստիճանի բարձրացումը,
- մայրաքաղաքի և հատկապես` նրա կենտրոնի կառուցապատման օրենսդրական կանոնակարգումը` ձևավորված ճարտարապետական դիմագծի միասնականությունը, կենսամիջավայրի գեղագիտական հատկանիշների կատարելագործումն ապահովելու նպատակով,
- նոր կառուցվող և վերակառուցվող շենքերի ու շինությունների էներգախնայողության բարձրացման միջոցառումների մշակումը,
- քաղաքաշինության ոլորտում ժամանակակից և միջազգայնորեն ընդունված չափ որոշիչներին համահունչ տեխնիկական նորմատիվ, ինչպես նաև շինարարության գնագոյացման փաստաթղթերի մշակումը,
- ինքնակամ շինարարության դեմ պայքարի խստացումը:
Գործարարության բարենպաստ միջավայր
Երկրում ցանկացած գործարար մտահղացում պետք է իրականություն դառնալու միջավայր ունենա, իսկ յուրաքանչյուր քաղաքացի պետք է կարողանա իր գործարար ներուժը ամբողջությամբ իրացնել:
Գործարարության բարենպաստ միջավայրը ենթադրում է տնտեսական առողջ մրցակցություն, հակամենաշնորհային քաղաքականություն, հայրենական և օտարերկրյա ներդրողների օրինական շահերի պաշտպանություն, կայուն և կանխատեսելիօրենս դրական դաշտ, գործարար հանրության և պետական մարմինների միջև գործընկերային հարաբերությունների ձևավորում:
Կուսակցությունը կարևորում է սփյուռքահայերի Արցախում ներդրումներ կատարելու, ձեռներեցությամբ զբաղվելու ցանկության խրախուսումը և աջակցությունը, ֆինանսական ռեսուրսների մատչելիության բարձրացմանը, կանանց և գյուղաբնակների ձեռներեցության ակտիվացմանը, հարկային օրենսդրության և վարչարարության պարզեցմանը:
4. Ենթակառուցվածքների արդիականացում
Հեռահաղորդակցություն և տրանսպորտ
Ոլորտների զարգացման համար առաջարկվում է`
- հեռահաղորդակցությանե նթակառուցվածքների զարգացում, ինտերնետ ծառայությունների արագության մեծացում, քաղաքացիների համար հասանելիության ընդլայնում.
- հեռուստառադիո հաղորդումների (առաջին հերթին՝ տեղական) հեռարձակման շառավղի ընդլայնում և որակի բարձրացում, ինտերնետային և բջջային հեռախոսակապի ծառայությունների մատչելիության ապահովում,
- բնակավայրերի տրանսպորտային հասանելիության ապահովում, շրջանային և համայնքային ճանապարհների բարեկարգում և արդիականացում,
- միջպետական և միջշրջանային ավտոճանապարհների պահպանման, վերականգնման և կառուցման ծրագրերի իրականացում,
- այլ երկրների հետ օդային կապիհաստատման ուղղությամբ քայլերի ձեռնարկում:
Էներգետիկ անվտանգություն
Արցախի ժողովրդավարական կուսակցությունն այս ոլորտում կարևորում է.
- հանրապետության էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացումը, Արցախի էներգետիկ անկախության ամրապնդումը,
- էներգետիկ հզորությունների մեծացումը, էներգիայի այլ ընտրանքային աղբյուրների օգտագործման` հիդրոկայաններից, արևից և քամուց ստացվող էլեկտրաէներգիայի արտադրության խթանումը,
- ջրային ռեսուրսների կառավարման ու ջրամատակարարման արդյունավետության շարունակական բարելավում, աջակցություն փոքր հզորության, տեղային ջրամատակարարման համակարգերի ներդրմանը,
Բնական պաշարներ
Մեր բնական պաշարներն անսպառ չեն: Հետևաբար, շատ կարևոր է.
- պետության կողմից հեռանկարային ծրագրի մշակումը՝ նկատի ունենալով սպառվող պաշարները, մետաղների պահանջարկը և շուկայական գները:
- կանաչ տարածքների, զբոսայգիների, հանգստյան գոտիների, արգելանոցների պահպանմանը և պաշտպանությանը միտված օրենսդրական նախաձեռնությունները,
- տնտեսվարող սուբյեկտների համար բնապահպանական միջոցառումների կիրառումը տնտեսապես շահութաբեր դարձնող մեխանիզմների օրենսդրորեն ամրագրումը:
5. Արժանապատիվ կյանք անկախ երկրի քաղաքացիներին
Պետությունն իր քաղաքացիների համար արժանավայել կյանքի երաշխավորն է և պարտավոր է պայմաններ ստեղծել, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունենա ապահովելու իր ընտանիքի բարեկեցությունը:
ԱԺԿ-ի համոզմամբ դրան հասնելու հիմնական միջոցը արդյունավետ և հասցեական սոցիալական քաղաքականության իրականացումն է: Այս առումով անհրաժեշտ ենք համարում.
- սոցիալական ոլորտում առկա նպաստների, փոխհատուցումների, թոշակների և այլ վճարների գույքագրման անցկացումը, ինչը իրական հիմքեր կտա նաև գնահատելու սոցիալական քաղաքականության արդյունավետությունը, դրա հասցեականությունը,
- նպաստների, կենսաթոշակների, թոշակների, զանազան լրավճարների ու փոխհատուցումների վերանայումը՝ այն դարձնելով ավելի ճկուն և պարզ,
Ժողովրդագրություն
Պատերազմ ապրած Արցախում չափազանց կարևոր է ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգային մոտեցումը:
Ժողովրդագրական քաղաքականության հիմնական ձեռքբերումը պետք է դառնա բնակչության բնական աճի ավելացումը տարեկան մինչև 2500 մարդ,
ԱԺԿ-ն ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով ձեռնարկվող ծրագրերի կառուցումը տեսնում է հետևյալ ուղղություններով հետևողական աշխատանքի մեջ.
- երիտասարդ ընտանիքներին աջակցություն (աշխատանք, բնակարան, արտոնյալ վարկեր, գործարար ծրագրերին աջակցություն, առողջապահական անվճար փաթեթների տրամադրում և այլն),
- ծնելիության խթանում (ծնելիության նպաստների վերանայում, մայրերին տրվող սոցիալական երաշխիքների ընդլայնում, մինչև 3 տարեկան երեխաների խնամքի համար տրվող ամսական նպաստների չափը կենսապահովման նվազագույն զամբյուղի հետ համապատասխանեցում և այլն),
- հայրենադարձության, վերաբնակեցմանևհայրենատիրությանխթանում, պետությանկողմիցհստակպարտավորություններիստանձնում, այդթվում՝վերադարձողներիբնակարանային, սոցիալականմյուսհիմնահարցերիլուծում:
Զբաղվածություն և արժանապատիվ վարձատրություն
Երկրում զբաղվածության մակարդակի` որպես տնտեսական զարգացման և արտագաղթի կանխման լուրջ նախապայմանի ուղղությամբ պետությունը պարտավոր է կոնկրետ աշխատանք տանել:
Իրատեսորեն գնահատելով պետության հնարավորությունները` ԱԺԿ-ն գտնում է, որ պետք է պայմաններ ստեղծել սեփական նախասիրություններին համապատասխան ինքնազբաղվածության աճի համար: Երկրում զբաղվածության մակարդակի բարձրացմանը մեծապես կնպաստի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը, գյուղական բնակավայրերում գյուղմթերքների վերամշակմանն ու սպառողական, այգեգործական, անասնապահական կոոպերատիվների ստեղծման աջակցությունը:
Արցախի յուրաքանչյուր քաղաքացի վաստակել է արժանապատիվ վարձատրության և կենսաթոշակի իրավունք: Պետական կառավարման համակարգում աշխատավարձի բարձրացումը պետք է ուղեկցվի կառավարման ապարատի օպտիմալացմամբ:
ԱԺԿ-ն լիովին իրատեսական է համարում մակրոտնտեսական այնպիսի ցուցանիշների ամրապնդումը, որոնք վերջին տարիներին արտացոլում են երկրի սոցիալ-տնտեսական զարգացման տեմպերը: Եվ այդ շրջանակում տարեկան 700-1000 միավոր աշխատատեղերի ստեղծումը, նվազագույն աշխատավարձը առաջիկա 3 տարիներին 65 հազ. դրամ, միջին ամսական աշխատավարձը` մինչև 150 հազ. դրամ հասցնելը ամբողջությամբ տեղավորվում են մեր հնարավորությունների տիրույթում: Շատ կարևոր է, որ այդ ցուցանիշների կողքին երկրում գնաճի մակարդակը չգերազանցի աշխատավարձի աճի մակարդակը, հաղթահարվի անվանական և իրական աշխատավարձի տեմպերի աճի միջև անկայունությունը և մարդիկ վստահ լինեն, որ գնաճի հետևանքները կփոխհատուցվեն:
Արդիական է նաև կրթության, առողջապահության, մշակույթի և գիտության ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացումը:
Բնակարանային ապահովում
Պետական աջակցությամբ վերջին տարիներին հիմնականում հոգացվել է պատերազմի հետևանքով խոցելի դարձած սոցիալական խմբերի բնակարանային կարիքները: ԱԺԿ-ն հետևողական է լինելու բնակարանաշինության ծրագիրը ռազմավարական նշանակության բնակավայրերում և սոցիալական հատուկ թիրախային խմբերի համար իրականացնելու գործում (բազմազավակ ընտանիքներ, փախստականներ, վերաբնակիչներ, զոհվածների և հաշմանդամների ընտանիքներ) և առաջնահերթություն է տալու պահանջված մասնագետների և երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը:
Անհրաժեշտ է վերանայել պետական աջակցությամբ տրամադրվող հիփոթեքային վարկավորման գործընթացը` շեշտը դնելով կանխավճարների նվազեցմանն ու արտարժույթի փոխարժեքի տատանումերից կախվածությանը:
Կարևորում ենք նաև հրետակոծությունից տուժած ու զոհված ազատամարտիկների ընտանիքների անհատական տների և բնակարանների վերանորոգման աշխատանքների իրականացումը, բազմաբնակարան շենքերի տանիքների վերակառուցման և բակերի բարեկարգման աշխատանքների իրականացումը,հանրակացարաններում ապրող քաղաքացիներին բնակարաններով ապահովումը:
Սոցիալապես պաշտպանված ընտանիքներ
Կուսակցությունը գտնում է, որ աղքատության հաղթահարման խնդիրը սոցիալական նպաստներով չի լուծվելու, անհրաժեշտ է վերացնել այն ծնող պատճառները:
Ընտանիքը և մայրությունը պետք է գտնվեն պետության մշտական հոգածության ներքո: Այս առումով ԱԺԿ-ն անհրաժեշտ է համարում.
- զարգացնել բազմազավակության խթանման ծրագիրը,
- բարձրացնել երեխաներին տրվող նպաստների չափը, բարելավել նրանց սոցիալական պայմանները, տրամադրել անվճար բուժօգնություն, բազմազավակ ընտանիքների բոլոր անդամներին աջակցել բուժօգնության և ուսման վճարների հարցում,
- ընդլայնել ֆիզարձակուրդում գտնվող կանանց սոցիալական երաշխիքները, իսկ աշխատանքի վերադառնալուց հետո պետական աջակցություն ցուցաբերել նրանց մասնագիտական վերապատրաստման համար,
Ապահով ծերություն
Մեր երկրում յուրաքանչյուր թոշակառու պետք է ունենա արժանապատիվ կենսաթոշակ: ԱԺԿ-ն հետևողական է լինելու այս ոլորտում պետական քաղաքականության կատարելագործման, կենսաթոշակների մակարդակի շարունակական բարձրացման մեխանիզմների մշակման ու կիրարկման հարցերում՝ նախատեսելով առաջիկա 5 տարիներին միջին կենսաթոշակի աճը՝ տարեկան 10-15%-ով:
Այս ոլորտում հատկապես կարևորում ենք.
- պետության կողմից քաղաքացուն տրվող կենսաթոշակների պարտադիր ինդեքսավորումը` գնաճի իրական տեմպերին համապատասխան, ինչպես նաև թոշակների ամենամյա աճի երաշխավորումը,
- կենսաթոշակային կուտակային հիմնադրամներում կուտակած դրամի ապահովության երաշխիքային մեխանիզմների ստեղծումը,
- կենսաթոշակային պետական համակարգի արդյունավետության բարձրացումը, աշխատավարձի և ստաժի հաշվարկման սահմանափակող գործակիցների վերանայումը,
6. Սոցիալական քաղաքականություն
Կրթություն և գիտություն
Կրթության բնագավառում Արցախն ունի դարերի հարուստ փորձ և ուսանելի ավանդույթներ, որոնց պահպանումն ու կրթության բոլոր փուլերում շարունակական բարեփոխումները պետք է ծառայեն ազգային գաղափարախոսության արմատավորմանն ու հայրենասեր, քաղաքակիրթ, ժողովրդավար քաղաքացու կերպարի ձևավորմանը:
ԱԺԿ-ն անհրաժեշտ է համարում
- նախադպրոցական, հանրակրթական, նախնական, միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքային պայմանների ու նյութատեխնիկական բազայի արդիականացումը, համակարգչային և ինտերնետային միասնական ցանցի ձևավորումը հանրապետության ողջ տարածքում,
- կրթության կառավարման համակարգի ազատականացումը, ուսումնական հաստատությունների խորհուրդների իրավասությունների ընդլայնումը,
- հասարակական գիտակցության մեջ մանկավարժի երբեմնի հեղինակության ու նրա առաքելության վերականգնումը, պատշաճ աշխատավարձի սահմանումը,
- դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների ու ծրագրերի, գիտելիքների գնահատման համակարգի վերանայումը՝ հաշվի առնելով ուսումնական հաստատությունների առաջարկությունները,
- նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության խթանումը, որակյալ արհեստավորների և կրտսեր մասնագետների պատրաստումը,
- կրթական մասնագիտությունների ցանկի և մակարդակի համապատասխանեցումը աշխատաշուկայի պահանջներին,
- ուսանողական հանրակացարանների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացումը,
- ուսուցման և դաստիրարակության գործընթացում արտասահմանյան երկրների առաջավոր փորձի կիրառումը` պահպանելով հայեցի դաստիարակության պահանջները,
- բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների անվճար ուսուցման ապահովումը և ուսումն ավարտելուց հետո աշխատանքի տեղավորումը:
Որևէ երկրի տնտեսության զարգացումը անհնար է պատկերացնել առանց գիտության զարգացման: Այս բնագավառում, ցավոք, մեր հանրապետությունն ունի լուրջ խնդիրներ, որոնց լուծման համար ԱԺԿ-ն կարևորում է հետևյալ քայլերի իրականացումը.
- գիտության զարգացման հստակ հայեցակարգի մշակում՝ գիտատար ճյուղերի զարգացման առաջնահերթությունների առանձնացմամբ,
- գիտությանը պետական բյուջեով հատկացվող ֆինանսական միջոցների ծավալի ավելացում՝ ընդհուպ մինչև ՀՆԱ-ի 1%-ը,
- գիտական աշխատողների աշխատավարձի, ինչպես նաև գիտությունների դոկտորների և թեկնածուների հավելավճարների բարձրացում,
- երիտասարդ գիտնականներին աջակցելու և խրախուսելու ծրագրերի մշակում, միջազգային գիտաժողովներին նրանց մասնակցության ապահովում,
- գիտության բնագավառում պետական մրցանակի սահմանում,
- Արցախի պատմությանը, ազգագրությանը, բանահյուսությանը, բարբառին նվիրված ուսումնասիրությունների ընդգրկմամբ «Արցախ» խորագրով բազմահատորյակի ստեղծում:
Առողջապահություն
Առողջ հասարակությունը մեր երկրի զարգացման հիմնական նախապայմանն է և այդպիսի հանրություն ունենալու համար յուրաքանչյուր քաղաքացի պետք է որակյալ բուժսպասարկում ստանալու հնարավորություն ստանա:
ԱԺԿ գտնում է, որ ոլորտի բարեփոխումները պետք է նպատակ ունենան.
- ստեղծել hամապարփակ սոցիալական ուղղվածությամբ համակարգ, որի նպատակն է պահպանել հանրային առողջությունը` ապահովելով բժշկական օգնության մատչելիություն, որակ և շարունակականություն.
- ապահովել տարածաշրջանային նշանակության արդիական բժշկական ծառայությունների մատուցումը, մասնավորապես՝ ուռուցքաբանության, սրտաբանության, վիրաբուժության, վերականգնողական բժշկության և այլ ոլորտներում, բարձրացնել համակարգի մրցունակությունն ու գրավչությունը,
- հանրապետության ողջ բնակչության համար հասանելի դարձնել որակյալ առաջնային բժշկական օգնությունը` ներդնելով ընտանեկան բժշկությունը հատկապես գյուղական բնակավայրերում,
- ավելացնել առողջապահության ոլորտին ուղղվող բյուջետային հատկացումները, ներդնել բուժանձնակազմի վարձատրման նոր մեխանիզմներ՝ ելնելով նրանց կատարած աշխատանքի արդյունքից.
- ստեղծել պարտադիր և կամավոր ապահովագրական համակարգ, որը կթեթևացնի պետության բեռը, կնպաստի լրացուցիչ աշխատատեղերի ավելացմանը, կապահովվի լրացուցիչ ֆինանսական մուտքեր բժշկական հաստատություններ.
- բարելավել բնակչության սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային անվտանգության մակարդակը:
Մշակույթ
Մշակույթը մեր ազգային ինքնության պահպանման հենասյուներից մեկն է, մեր դիմագիծը: Այն կարևոր դերակատարություն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործում:
ԱԺԿ-ն գտնում է, որ զարգացման դրական միտումների հետ միասին, մշակույթի ոլորտում առկա են խնդիրներ, որոնք անհապաղ լուծում են պահանջում: Այդպիսի խնդիրներից են, մասնավորապես.
- Արցախի պատմամշակութային ժառանգությունը հանդիսացող հուշարձանների, պատմամշակութային արժեքների վերականգնումն ու պահպանումը՝ բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ,
- մշակույթի գործիչների սոցիալական պաշտպանության երաշխիքների ստեղծումը,
- շրջաններում, հատկապես՝ գյուղական բնակավայրերում մշակութային կյանքի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը,
- մշակութային կազմակերպությունների և մշակութային կրթական հաստատությունների նյութատեխնիկական բազայի արդիականացումը,
ԱԺԿ-ն գտնում է, որ նշված խնդիրների լուծման համար միայն պետական միջոցները բավարար չեն: Անհրաժեշտ է վերականգնել մեկենասության լավագույն ավանդույթները: Արցախում այսօր էլ մշակութային տարբեր միջոցառումներ են իրականացվում առանձին գործարարների հովանավորությամբ, սակայն այս ոլորտում պետություն-մասնավոր համագործակցությունը պետք է դրվի համակարգային հիմքի վրա:
Երիտասարդության հիմնահարցեր
Երիտասարդությունը մեր երկրի հիմնական մարդկային կապիտալն է, միաժամանակ, մեր սոցիալական առաջընթացի և տնտեսական զարգացման գլխավոր շարժիչ ուժը:
Մեր ամենամեծ երիտասարդական կառույցը բանակն է, որը մեր պետության, Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է: Նա է զսպում Ադրբեջանի ռեվանշիստական նկրտումները՝ արժանի հակահարված տալիս հակառակորդին: Սակայն, երիտասարդությունը նաև բանակից դուրս պիտի ինքնիրացման, իր ընդունակությունների դրսևորման հնարավորություն ունենա:
Երիտասարդների խնդիրները սերտորեն կապված են կրթության, գիտության, զբաղվածության, առողջապահության, զինվորական ծառայության, երիտասարդների իրավունքների պաշտպանության, մասնագիտական կողմնորոշմանև այլ ոլորտների ու խնդիրներիհետ, իսկ դրանց լուծումները ներառված են համապատասխան ոլորտների զարգացման ծրագրերում:
Երիտասարդությունն է մեր երկրի կադրային և նորարարական ներուժը: Այդ ներուժի արդյունավետ իրացման համար անհրաժեշտ է ավելացնել երիտասարդության մասնակցությունը պետականաշինության գործընթացներում, բոլոր մակարդակներում որոշումների կայացման գործում:
Առողջ ապրելակերպ և սպորտ
Որպես ամուր ընտանիքի ֆիզիկական և հոգևոր առողջության կարևորագույն բաղադրիչ և միջազգային ասպարեզում մեր երկրի ճանաչման լրացուցիչ միջոց ԱԺԿ-ն կարևորում է սպորտի դերը: Սպորտի բնագավառում մեր քաղաքականության հիմնական ուղղվածությունը պետք է լինի սպորտային խմբակներում և մարզադպրոցներում ընդգրկվածությունը հասանելի ու մատչելի դարձնելը: Առողջ հասարակություն ձևավորելու համար անհրաժեշտ է ստեղծել մատչելի ենթակառուցվածքներ և առողջ ապրելակերպին նպաստող միջավայր:
Հոգևոր զարգացում և արժեքային համակարգ
Բարձր գնահատելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի ներդրումն ինչպես անկախ պետականության հաստատման և զարգացման գործում, այնպես էլ արցախահայության հոգևոր կյանքում` կարևորում ենք պետություն-եկեղեցի կապերի հետագա ամրապնդումն ու խորացումը:
Ստեղծելով լրացուցիչ հնարավորություններ յուրաքանչյուր քաղաքացու խղճի ազատության իրավունքի իրացման համար՝ մենք հետևողական ենք լինելու երկրի հոգևոր անվտանգությունն ամրապնդելու գործում:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ որպես ազգային կառույց և հայ ինքնության անբաժան մաս, կոչված է ծառայելու հայությանը՝ հայ ընտանիքի բարոյական նկարագրի պահպանման, մատաղ սերնդին անցանկալի ազդեցություններից զերծ պահելու և հայեցի դաստիարակություն տալու նպատակով:
7. Ապավինենք մեր բնությանն ու Արցախի քաղաքացուն
Բնությունը մեր ընդհանուր տունն է
Արցախի բնությունը մեր ընդհանուր հարստությունն է: Այն Արցախի դիմագծի մի անբաժան մասն է, արցախցու բնավորությունը ձևավորող մի յուրահատուկ միջավայր: Չափազանց կարևոր է այդ միջավայրի պահպանությունը, որը պետք է բխի հետևյալ սկզբունքներից.
- չպետք է խաթարվի կենսաբանական և լանդշաֆտային բազմազանությունը,
- պաշարների սպառման տեմպերը չպետք է գերազանցեն դրանց վերարտադրության տեմպերին,
- աղտոտող նյութերի արտանետման ինտենսիվությունը չպետք է գերազանցի շրջակա միջավայրի ինքնամաքրման ունակությանը,
Ապագան գտնվում է արցախցու ձեռքերում
Արցախի ժողովրդավարական կուսակցության նախընտրական ծրագրի առանցքում մարդն է՝ արցախցին: Մեր բոլոր երազանքները, որ ներկայացված են ծրագրում՝ ապագա ձեռնարկումների տեսքով, կարիք ունեն մարդկային ռեսուրսի ակտիվ գործարկման:
Մեր ամենացավոտ հարցը կադրայինն է: Ցավոք, մենք հաճախ սխալ որոշումներ ենք ընդունում, որի արդյունքում նախաձեռնություն և պատրաստվածություն չունեցող մարդիկ հայտնվում են որոշում կայացնողների դերում, իսկ մեր լավագույն կադրերը մնում են երկրորդական դիրքերում:
Առաջիկա տարիներին մեզ հուզող քաղաքական, տնտեսական, սոցիալական և հոգևոր-մշակութային խնդիրների լուծումը մեծապես կախված է լինելու հաջողված կադրային քաղաքականությունից:
Նոր սերնդի կառավարիչներին պետք է պատրաստել ու կրթել այսօր, դա կլինի ամենանպատակային ներդրումն Արցախի ապագայի համար:
Ամփոփում
2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններնչափազանց պատասխանատու քաղաքական իրադարձություն են. մենք ձևավորումենք արդեն մշտական գործող խորհրդարան: Ժամանակը նոր մարտահրավերներու խնդիրներ է առաջադրում, որոնց լուծումն ու հաղթահարումը հնարավոր է միայն այն դեպքում` եթե մենք հավատարիմենք մնում ՄԻԱՍԻՆ ՈՒ ՄԻԱԿԱՄ լինելու մեր խոստումին:
Մենք համոզվածենք, որ միասինենք անցնելու մեզ համար բախտորոշ այս նոր փուլը ևս և անցնելուենք հաջողությամբ: Այդ վստահությամբ ենք առաջադրել մեր թեկնածուներին ու կազմել կուսակցության համամասնական ցուցակը: Ծանոթանալով մեր նախընտրական ծրագրին՝ դուք կհամոզվեք, որ
ԱԺԿ-ն` ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է
և առաջնորդվումէ
«Ժողովրդի կամքով` հանուն ժողովրդի»
սկզբունքով: