«Ժողովրդավարություն» խմբակցություն

‹‹Ժողովրդավարություն›› խմբակցությունը ստեղծվել է 2015 թ. հունիսի 10-ին

Խմբակցության անդամներն են՝

Բաղրյան Վարդգես Բորիսի  

(Խմբակցության ղեկավար)

43

Ծնվել է 1952 թ. հուլիսի 16-ին Ստեփանակերտ քաղաքում:

1969թ. ավարտել է Ստեփանակերտի հ. 2 միջնակարգ դպրոցը:

1973թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Մանկավարժություն և տարրական ուսուցման մեթոդիկա» ֆակուլտետը:

1988-1995թթ. աշխատել է Արցախի հեռուստառադիոկոմիտեի նախագահի տեղակալ` հեռուստատեսության գծով:

1998-1999թթ. ղեկավարել է Ստեփանակերտի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

1998թ. դեկտեմբերին ԼՂՀ երկրորդ գումարման Ազգային ժողովի լրացուցիչ ընտրությունների արդյունքում ընտրվել է խորհրդարանի պատգամավոր, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ:

1999-2005թթ. աշխատել  է  որպես ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

2005-2007թթ.՝ ԼՂՀ «Հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրեն, 2007-2008թթ.՝ նույն հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ:

2008թ. հունիս-նոյեմբեր ամիսներին աշխատել է որպես ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար:

2008-2010թթ. աշխատել է որպես Արցախի ժողովրդավարական կուսակցության գրասենյակի ղեկավար:

2010թ. մայիսի 23-ի  խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝  համամասնական ընտրակարգով, Արցախի ժողովրդավարական կուսակցության ընտրացուցակով։

2010թ. հունիսի 10-ին ընտրվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

2015թ. մայիսի 3-ի  խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝  համամասնական ընտրակարգով, Արցախի ժողովրդավարական կուսակցության ընտրացուցակով։

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:

Արցախի ժողովրդավարական կուսակցության անդամ է:

ԼՂՀ ժուռնալիստների և գրողների միությունների անդամ է:

ԼՂՀ վաստակավոր ժուռնալիստ է, ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակի դափնեկիր: Պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

 

Ղուլյան Աշոտ Վլադիմիրի

Ազգային ժողովի նախագահ

53

Ծնվել է 1965թ. օգոստոսի 19-ին, Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում։

1983թ. ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը:

1990թ. գերազանցությամբ ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքի պատմության ֆակուլտետը։

1991-1992թթ. դասավանդել է Խնձրիստանի միջնակարգ դպրոցում՝ մասնակցելով նաև գյուղում ինքնապաշտպանության ուժերի կազմավորմանը:

1992թ. դեկտեմբերից ԼՂՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ ռեֆերենտ էր, 1993թ. սեպտեմբերից՝ Գերագույն խորհրդի նախագահի օգնական։

1995թ. հունվարից ղեկավարել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության Սփյուռքի և երկկողմ հարաբերությունների բաժինը, 1998թ. հունվարից՝ քաղաքական վարչությունը։

1998թ. դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։

2000թ. ապրիլին ընտրվել է «Ժողովրդավարական Արցախ միություն» հասարակական-քաղաքական կազմակերպության համանախագահ:

2002թ. հոկտեմբերին նշանակվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար։

2004թ. դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարար։

2005թ. հունվարին ընտրվել է Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի նախագահ։

2005թ. հունիսի 19-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, Արցախի ժողովրդավարական կուսակցության ընտրացուցակով։

ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի 2005թ. հունիսի 30-ի առաջին լիագումար նիստում ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ։

2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 7 ընտրատարածքից։

5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի 2010թ. հունիսի 10-ի նիստում վերընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ։

2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով:

6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի 2015թ. մայիսի 21-ի նիստում վերընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ։

Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։

Պարգևատրված է ԼՂՀ  «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով։

 

 

Բարսեղյան Լյուդմիլա Անուշավանի

42

Ծնվել է 1950թ. հուլիսի 21-ին ք.Ստեփանակերտում:

1975-1980թթ. սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի «Տարրական ուսուցման մանկավարժություն և մեթոդիկա» ֆակուլտետում:

1975-1978թթ. աշխատել է Ստեփանակերտի հ.5 միջնակարգ դպրոցում` որպես ավագ պիոներ-ջոկատավար:

1978-1979թթ.  աշխատել է Ստեփանակերտի հ. 10 միջնակարգ դպրոցում՝ որպես դասվար:

1979-1982թթ.` Ստեփանակերտի Պիոներների և դպրոցականների տան տնօրեն:

1979-1982թթ. ժամանակահատվածում ընտրվել է կոմերիտմիության երկու համագումարների պատգամավոր:

1987-1993թթ. աշխատել է կրթության քաղաքային բաժնում` որպես դպրոցական տեսուչ:

1993թ. սեպտեմբերից մինչև 2015թ. մայիսի 21-ը աշխատել է Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում՝ որպես տնօրեն:

2015թ. մարտի 11-ին ընտրվել է «Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ –ի խորհրդի նախագահ:

2005թ. հունիսի 19-ին ընտրվել է ԼՂՀ չորրորդ գումարման ԱԺ պատգամավոր:

2010թ. մայիսի 23-ին վերընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման ԱԺ պատգամավոր:

Եղել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր` համամասնական ընտրակարգով Արցախի ժողովրդավարական կուսակցության ցուցակով:

ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:

Պարգևատրված է «Վաչագան Բարեպաշտ» և «Մայրական երախտագիտություն» մեդալներով:

Ունի ԼՂՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:

 

Գալստյան Ժաննա Գեորգիի

50

Ծնվել է 1948թ. ապրիլի 15-ին Ստեփանակերտ քաղաքում։

1966թ. ավարտել է Ստեփանակերտի հ. 8 միջնակարգ դպրոցը։

Ստացել է բանասիրական բարձրագույն կրթություն։

1964- 2004թ թ. աշխատել է Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասանուհի։

1984թ.-ից նույն հաստատությանը կից գործող թատերական ստուդիայի տնօրենն էր։

Ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը, հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերին։  ԼՂՀ Պաշտպանության բանակի կազմավորումից հետո նշանակվել է ՊԲ Կենտրոնական պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ։

1999-2007թթ. աշխատել է  ԼՂՀ  նախագահի խորհրդական։

2000-2005թթ. եղել  է ԼՂՀ երրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։

2005թ. հունիսի 19-ի ընտրություններում ընտրվել է ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 2 ընտրատարածքից։

2007թ. հոկտեմբերի 10-ին ընտրվել  է  Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

2010թ. մայիսի 23-ի  խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝  համամասնական ընտրակարգով, Արցախի ժողովրդավարական կուսակցության ընտրացուցակով։

5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի 2010թ. հունիսի 10-ի նիստում ընտրվել է պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, Արցախի ժողովրդավարական կուսակցության ընտրացուցակով:

6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի 2015թ. մայիսի 21-ի նիստում ընտրվել է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Ունի «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

Պարգևատրված է ԼՂՀ «Ոսկե արծիվ», «Մարտական խաչ» 1-ին աստիճան, «Գրիգոր Լուսավորիչ» շքանշաններով, «Արիության համար», «Շուշիի ազատագրման համար», ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալներով։

 

Մելքումյան Դավիթ Հայկի

31

Ծնվել է 1980թ. հոկտեմբերի 29-ին Ստեփանակերտ քաղաքում:

1987թ. ընդունվել է Ավ. Իսահակյանի անվան հ. 10 միջնակարգ դպրոցը, 1995թ. տեղափոխվել Վ. Ջհանգիրյանի անվան համար 11 միջնակարգ դպրոց, որն ավարտել է 1997թ.:

1997-2004թթ. ավարտել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի պատմության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:

2004-2006թթ. ավարտել է նույն  համալսարանի իրավագիտության ֆակուլտետը` միաժամանակ գլխավորելով բուհ-ի ուսանողական խորհուրդը:

2004 թվականից նախաձեռնում և համակարգում է միջազգային YMCA (ԵՄՔԸ) կազմակերպության Արցախի մասնաճյուղի աշխատանքները` հանրապետության ողջ տարածքում իրականացնելով  երիտասարդական տարբեր միջոցառումներ (թրեյնինգներ, կլոր սեղաններ, ամառային ճամբարներ, միջազգային փառատոններ):

2008 թվականից ԼՂՀ հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ է:

2010թ. սեպտեմբերին նշանակվել է CMI (Crisis Management Initiative) միջազգային կազմակերպության խորհրդական: Զբաղվում է ԼՂ հակամարտության  լուծման ուղղությամբ քաղաքացիական ծրագրերի համակարգմամբ:

2000-2010թթ. Արցախի հանրային հատվածը ներկայացրել է արտասահմանյան մի շարք երկրներում` Ռուսաստանի Դաշնություն,  Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա,  Ավստրիա, Լատվիա, Վրաստան, Նեպալ, Թուրքիա, Արաբական Միացյալ էմիրություններ,  Իռլանդիա, Չեխիա, Ուկրաինա, Բելգիա, Նիդեռլանդներ,  Հունգարիա և այլն:

2010 թվականից «Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպության ԼՂՀ մասնաճյուղի տնօրենն է:

2005 թվականից Արցախի ժողովրդավարական կուսակցության անդամ է:

2015թ. մայիսի 3-ի ԼՂՀ ԱԺ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել թիվ 1 ընտրատարածքում:

ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն է:

 

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ ՀՐԱՉԻԿԻ

Ծնվել է 1984թ. մայիսի 1-ին Մարտունու շրջանի Աշան գյուղում:

2001թ. ավարտել է Աշանի միջնակարգ դպրոցը:

2001-2008թթ. ընդունվել և ավարտել է ԱրՊՀ հումանիտար ֆակուլտետի պատմության բաժինը:

2002-2004 թթ. ծառայել է ՊԲ շարքերում:

2005-2006 թթ. աշխատել է որպես հեռուստալրագրող:

2006-2014 թթ. ղեկավարել է Արցախի ազատամարտիկների միության «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական կազմակերպությունը՝ որպես կառույցի հիմնադիր նախագահ: Համակարգել է կազմակերպության գործունեությունը հանրապետության ողջ տարածքում` իրականացնելով երիտասարդական տարբեր ծրագրեր:

2008թ-ից՝ ԼՂՀ հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ

2008-2011թթ.՝ Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ, այնուհետև` փոխտնօրեն

2008 թվականից  դասավանդում է Շուշիի Ա. Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջում:

2016թ. նշանակվել է Արցախի Ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) կենտրոնական գրասենյակի ղեկավար:

ԱԺԿ Կենտրոնական խորհրդի անդամ է:

2018թ. սեպտեմբերի 9-ի ԱՀ ԱԺ լրացուցիչ ընտրությունների արդյունքում թիվ 11 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր: Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն է:

Պարգևատրվել է ԱԱՄ «Հայրենյաց պաշտպան», ՀՀ ԶՈՒ 20-ամյակի հուշամեդալներով, ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: