ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

2018թ․ օգոստոսի 13-ին Արցախի Ժողովրդական կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Կենտրոնական խորհրդի նիստը, որը վարում էր ԱԺԿ ԿԽ նախագահ Աշոտ Ղուլյանը։

Խորհրդի    անդամները    քննարկել են 2018թ․ սեպտեմբերի 9-ին և հոկտեմբերի 7-ին կայանալիք Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի լրացուցիչ ընտրություններում ԱԺԿ դիրքորոշման հարցը։ Նախընտրական իրավիճակի և առաջադրված թեկնածուների շուրջ կայացած մտքերի փոխանակությունից հետո առաջարկվել և միաձայն որոշվել է, որ թիվ 11 ընտրատարածքում սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններում Արցախի Ժողովրդավարակն կուսակցությունը իր ողջ ռեսուրսներով պաշտպանելու է ԱԺԿ կենտրոնական գրասենյակի ղեկավար Հեղամ Հրաչիկի Ստեփանյան թեկնածությունը։

Նիստի մասնակիցները մատնանշել են ԱԺ պատգամավորության թեկնածու Գ․Ստեփանյանի արժանիքները, նրա անցած ուղին և հասարակական-քաղաքական գործունեությունը։

Որպես կարևոր առավելություն նշվել է նրա երիտասարդ քաղաքական գործիչ լինելու հանգամանքը և սպասվող խորհրդարանական աշխատանքում «Ժողովրդավարություն» խմբակցության աջակցությունը։

Թիվ 2 ընտրատարածքում կուսակցության դիրքորոշման հարցը որոշվել է քննարկել ավելի ուշ՝ առաջադրման ժամկետի ավարտին։

Կենտրոնական խորհրդի նիստում քննարկվել են նաև ներքաղաքական իրավիճակի, կուսակցության գործունեության, տարածաշրջանային զարգացումների և այլ թեմաների վերաբերյալ հարցեր։

Գրասենյակի լրատվության բաժին