ԱԺԿ պատվիրակությունը մասնակցում է ԵԱԴ ամենամյա վեհաժողովին

Արցախի Ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի անդամ, ԱԺԿ կենտրոնական գրասենյակի ղեկավար Գեղամ Ստեփանյանը և Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺԿ կենտրոնական խորհրդի անդամ Դավիթ Մելքումյանը այս օրերին մասնակցում են Եվրոպական ազատ դաշինք (ԵԱԴ) կուսակցության ամենամյա գլխավոր վեհաժողովին:

Հանդիպումը տեղի է ունենում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լանդսհուտ քաղաքում:

ԵԱԴ-ն եվրոպական քաղաքական կուսակցություն է, որը միավորում է քաղաքական ինքնիշխանության կամ իրենց երկրի ու տարածաշրջանի ինքնակառավարմանը ձգտող եվրոպական կուսակցություններին: Դաշինքը, ինքնորոշման իրավունքի ջատագովներից է և պաշտպանում է իրենց ապագան տնօրինելու ժողովուրդների իրավունքը: Ինքնորոշման իրավունքը առանցքային տեղ ունի ԵԱԴ-ի ծրագրում և գաղափարախոսության մեջ:

Նշենք նաև, որ  Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը ԵԱԴ դիտորդ-անդամ է 2015 թ-ից: