ԵԱԴ կուսակցության գործադիր տնօրեն Գյունտեր Դաուենի և նույն կուսակցության փոխնախագահ Լորենա Լոպես դէ Լակալեի այցը ԱԺԿ

Արցախի ժողովրդավարական կուսակցության գրասենյակում ԱԺԿ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ սեպտեմբերի 3-ին հյուրընկալել էին Եվրոպայի ազատ դաշինք (ԵԱԴ) կուսակցության գործադիր տնօրեն Գյունտեր Դաուենին և նույն կուսակցության փոխնախագահ Լորենա Լոպես դէ Լակալեին:
Հանդիպմանը ներկա էին ԱԺԿ փոխնախագահ, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը, պատգամավորներ Դավիթ Մելքումյանը, Լյուդմիլա Բարսեղյանը, Կենտրոնական գրասենյակի ղեկավար Գեղամ Ստեփանյանը, Կանանց խորհրդի անդամներ, երիտասարդական թևի ներկայացուցիչներ և ակտիվիստներ:
Քննարկվեցին միջկուսակցական համագործակցությանը, ԱԺԿ ու ԵԱԴ կուսակցությունների միջև փորձի փոխանակման վերաբերող մի շարք հարցեր, առաջարկվեցին համագործակցության ընդլայնման նոր տարբերակներ: Կողմերը կարևորեցին նաև համագործակցության շրջանակներում կանանց խորհրդի և երիտասարդական թևի ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը:

14184378_1045419502178035_2700756973659017786_n