<<Երիտֆորում 2016>>

Օգոստոսի 9-11-ը Շուշիի շրջանի Բերդաձոր (Հին շեն) գյուղում անցկացվեց «Արցախի Երիտֆորում» ամենամյա ծրագիրը, որին մասնակցեցին հանրապետության երեսուն համայնքներից 18-30 տարեկան շուրջ 70 երիտասարդ:

Ծրագրի նպատակն էր՝ նպաստել Արցախի երիտասարդական ներուժի ակտիվացմանն ու զարգացմանը, բարձրացնել երիտասարդների մասնակցությունը համայնքի զարգացման գործում, խթանել միջհամայնքային համագործակցությունը:

Երիտֆորումի շրջանակներում հանդիպումներ կազմակերպվեցին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Խորհրդարանի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվեցին սահմանադրական բարեփոխումներին, օրենսդիր մարմնի գործունեությանն ու այլ թեմաներին առնչվող հարցեր:

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցակացվող ամենամյա ծրագրին մասնակցեցին նաև Արցախի ժողովրդավարական կուսակցության երիտասարդական թևի անդամները:

14021727_1173648386011395_4598338810181360023_n   14022267_1173614152681485_8009322568612519513_n

13907151_1173647309344836_2172059926736462790_n    13882140_1173647529344814_6886370893974476511_n